Արայիկ Հարությունյանը «քաղաքական ամնեզիայով» է տառապում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «քաղաքական ամնեզիայով» է տառապում՝մոռացել է, թե ում շնորհիվ և ում կանաչ լույսով է այժմ բազմել Ստեփանակերտում, որպես Արցախի Հանրապետության նախագահ:
«Քաղաքական ամնեզիայի» բուժման լավագույն միջոցներից է որոշակի փակագծերի բացումը՝Հարությունյանը կարողացել է Արցախի նախագահ դառնալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի «դաբռոյով», «կանաչ լույսով» ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ:
Այժմ, երբ Վանեցյանը սկսել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ ու հանդիպում է Արցախի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, Հարությունյանն իր կլորաթուշ խոսնակի միջոցով հայտարարություններ է տարածում, որ չի ցանկանում հանդիպել այն ուժերին, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանին:
Սերժի ու Բակոյի Արայիկից շատ արագ նա դարձավ Նիկոլի Արայիկ՝զարմանալի բաներ են տեղի ունենում Արցախում՝երևի մաքուր օդից է կամ Ղարաբաղի թոթից է:
Քաղաքական կարճ հիշողությունը չի ապահովագրում ապագայի սխալներից՝ պետք է կանգնել հաղթողների կողքը, այլ ոչ թե շուտով հեռացողների: