Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի հետ խաղից առաջ
Ֆուտբոլի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի հետ խաղից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին արդեն սկսել է նախապատրաստվել ընտրական փուլի հանդիպումներին: Սակայն թիմի հավաքին չեն մասնակցել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը և Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը: Երկու ֆուտբոլիստների մասնակցությունը Հայաստանի ընտրանու դեմ որակավորման փուլի խաղին հարցականի տակ է:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` մրցելով Բոսնիայի և Հերցեգովինայի թիմի հետ: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ: