Այսօր Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օն է
Ամեն տարի ապրիլի 18-ին նշվող Հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա նշանաբանն է՝ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»:
Օրը, որը հայտնի է նաեւ Համաշխարհային ժառանգության օր անունով, հիմնադրվել է 1982 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանութան հարցերով միջազգային խորհրդի (ICOMOS) վեհաժողովի կողմից:
Տոնը նշվում է 1984 թվականից հանրության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության եւ պահպանության հարցերի վրա գրավելու նպատակով: Այն նաեւ հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ։