Քրեական գործ հարուցվելու է. բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ Արթուր Ղազինյան
Պաշտոնական վարկածով կորոնավիրուսից, իսկ իրականում անհայտ պատճառներով, Հայաստանում մահացել է գրեթե 1100 մարդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը։
«Չէ դուք պատկերացնու՞մ եք, 1100 Հայաստանի քաղաքացի, և ոչ մի հետաքննություն, ոչ մի քրեական գործ, ոչ մի մեղադրյալ:
Չկա դատական բժշկի եզրակացություն մահվան իրական պատճառների մասին, իսկ COVID 19 ընդամենը իշխանության ենթադրությունն է, քանի որ այլ կերպ, քան դատական բժշկի եզրակացությունը, հնարավոր չէ պարզել մահվան իրական պատճառները:
Բոլոր մահվան դեպքերը պետք է դառնան համալիր նախաքննության առարկա, իսկ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:
Հայաստանում ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ պետք է պաշտպանվի պետության կողմից, սա պետության ուղղակի պոզիտիվ պարտականությունն է: ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵԼՈՒ Է»: