«Կարևոր տեղեկություններ Ադրբեջանում գտնվող ռազմագերու մասին». Վ. Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի փորձագետ, ռազմագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր տեղեկություններ Ադրբեջանում գտնվող ռազմագերու վիճակի, իրավունքների, նրա նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասին Օգոստոսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ հայկական կողմը «դիվերսիոն-հետախուզական» գործողությունների է դիմել, ինչի հետևանքով«խմբի ղեկավարը» իրենց կողմից գերեվարվել է։ Ավելի ուշ լուսանկար և տեսանյութ հրապարակվեց, որում ներկայացվում էր Ադրբեջանում գտնվող զինծառայողը։ Արձագանքելով այդ հայտարարությանը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, հերքելով դիվերսիայի մասինհակառակորդկողմիպնդումը, տեղեկացրեց, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով, շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին այս թեմայի շուրջ նշեց, որ ԿԽՄԿ Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ սահմանվածընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմագերիների հետ կապված խնդիրները կարգավորվում են Ժնևի Կոնվենցիայի դրույթներով, «Հենակետ» վերլուծական կենտրոնը թեմայի հետ կապված որոշ մանրամասներ կներկայացնի։ Եվ այսպես, «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան (III Կոնվենցիա) ընդունվել է 1949թ. օգոստոսի 12-ին և ուժի մեջ մտել 1950թ. հոկտեմբերի 21-ին: • Հայաստանը 1993թ. վավերացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, ինչպես նաև դրանց կից Արձանագրություն 1-ը և 2-ը, իսկ 2011թ.-ին վավերացրել է Արձանագրություն 3-ը: • Ադրբեջանը 1993թ. վավարացրել է Ժնևի 4 կոնվենցիաները, սակայն մինչ այժմ չի վավերացրել դրանց կից 3 արձանագրությունները: • Արցախի Հանրապետությունը միակողմանի միացել է Ժնևի կոնվենցիաներին և դրա լրացուցիչ արձանագրություններին դեռևս 1993 թ.-ի հունվարի 26-ին: Ռազմագերի (Prisoners of war) — Կոնվենցիա III-ի իմաստով, ռազմագերի են համարվում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք հակամարտության մեջ գտնվող կողմերի զինված ուժերի կամդրանցկազմի մեջ մտնող աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմի անդամ են: (Կոնվենցիա III, հոդված 4) Ե՞րբ է սկսում գործել ռազմագերու կարգավիճակը (Prisoners of war status) Կոնվենցիան վերը նշված անձանց նկատմամբ կիրառվում է այն պահից սկսած, երբ նրանք հայտնվում են հակառակորդի իշխանության, վերահսկողության տակ, ընդհուպ մինչև նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը: Այն դեպքերում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց նկատմամբ ռազմագերու կարգավիճակի կիրառմանվերաբերյալ հարցեր են առաջանում, նրանք Կոնվենցիայի պաշտպանությունից օգտվում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կարգավիճակը չի որոշվել՝ իրավասու դատարանի կողմից: (Կոնվենցիա III, հոդված 5) Այցելություններ ռազմագերիներին «Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի» ներկայացուցիչներին թույլատրվում է այցելել բոլոր այն վայրերը, որտեղ գտնվում են ռազմագերիները, մասնավորապես՝ ներկալանման, կալանման և աշխատանքի վայրերը։ Առանց վկաների նրանք կարող են զրուցել գերիների և, մասնավորապես, նրանց վստահված անձանց հետ' թարգմանչի օգնությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա: (Կոնվենցիա III, հոդված 126) «Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի»ներկայացուցիչների այցելություններիքանակը, դրանցտևողությունը և հաճախականությունը չեն սահմանափակվում: Դրանք կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով, միայն որպես բացառություն ևլինեն ժամանակավոր: (Կոնվենցիա III, հոդված 126) Պետությունը, որտեղ գտնվում են ռազմագերիները, համապատասխան դեպքերում թույլատրում են ռազմագերիների հարազատներին այցելություններ իրականացնել: (Կոնվենցիա III, հոդված 126) Ռազմագերիների հետ վարվելու կանոններ (Rules of treatment), ներկայացնում ենք կրճատումներով։ 1) Ռազմագերիները գտնվում են հակառակորդ պետության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի հսկողության, իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող պետությունը պատասխանատվություն է կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: (Կոնվենցիա III, հոդված 12) 2) Ռազմագերիները գերության մեջ պահող պետության կողմից կարող են հանձնվել միայն այն երկրին, որը Կոնվենցիայի մասնակից է, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող պետությունը համոզվել է, որ պետությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: (Կոնվենցիա III, հոդված 12) 3) Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող պետության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և դիտվում որպես Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Մասնավորապես, ոչ մի ռազմագերի չի կարող ենթարկվել ֆիզիկական խեղման կամ գիտական ու բժշկական փորձարարության, ինչ բնույթի էլ այն լինի, որը չի արդարացվում ռազմագերու բուժման նկատառումներով և նրա շահերով: (Կոնվենցիա III, հոդված 13) 4) Ռազմագերիները հավասարապես պետք է օգտվեն մշտականպաշտպանությունից՝ մասնավորապես՝ բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի գործողություններից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից պաշտպանվելուց: (Կոնվենցիա III, հոդված 13) 5) Նրանց նկատմամբ վրեժից դրդված պատժամիջոցների կիրառումն արգելվում է: (Կոնվենցիա III, հոդված 13) 6) Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (Կոնվենցիա III, հոդված 14) 7) Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նրանց բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը: (Կոնվենցիա III, հոդված 15) 8) Գերության մեջ պահող տերությունը բոլոր ռազմագերիների հետ պետք է վարվի համանման չափանիշների վրահիմնվածկերպով, առանց որևէ խտրականության՝ ռասայական, ազգային, դավանանքի, քաղաքական համոզմունքների և մյուս այլպատճառներով, բացառությամբ արտոնյալ ռեժիմի, որը կարող է սահմանվել ռազմագերիների համար՝ նրանց առողջական վիճակի,տարիքի կամ որակավորման բերումով: (Կոնվենցիա III, հոդված 16) 9) Յուրաքանչյուր ռազմագերի հարցաքննության ժամանակ պարտավոր է հայտնել միայն իր ազգանունը, անունը և կոչումը, ծննդյան տարեթիվը և անձնական համարը, կամ, եթե այդպիսին չկա, այլ հավասարազոր տեղեկություն: (Կոնվենցիա III, հոդված 17) 10) Ռազմագերիների նկատմամբ ոչ մի ֆիզիկական կամ բարոյական տանջանք կամ հարկադրման այլ միջոցներ չեն կարող կիրառվել՝ նրանցից որևէ տեղեկություն ստանալու համար: Այն ռազմագերիներին, որոնք կհրաժարվեն պատասխանել, չի կարելի սպառնալ, վիրավորանքի, որևէ հետապնդման կամ սահմանափակման ենթարկել: (Կոնվենցիա III, հոդված 17) 11) Ռազմագերիների հարցաքննությունը պետք է իրականացվի նրանց համար հասկանալի լեզվով: (Կոնվենցիա III, հոդված 17)