Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը
Gevorg Petrosyan-ը գրում է
Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, և կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ: Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, եթե այդ գնահատականները լինեին կոռեկտության ու քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ, որևէ մեկը հարկ չէր էլ համարի անդրադառնալ նրա գոյությանը: Սակայն բացառիկ ցինիզմով ու փուչ ինքնահավանությամբ համեմված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը շաղ է տալիս իր մտքի «գոհարները», իսպառ մոռանալով, որ ինքն իր ապրած կյանքով ու անցած խորդուբորդ ճանապարհով վստահաբար չի վաստակել Գագիկ Ծառուկյանին քննադատելու իրավունքը: Իր երկամյա օրենսդրական գործունեության մեջ Ալեն Սիմոնյանի հեղինակած եզակի օրենքը միտված էր հայտնի «Վիվառոյ»-ի իրավունքների պաշտպանությանը, որի համար, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս բավականին կլորիկ գումար է ստացել: Եվ, թերևս, Երևանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերները հենց Վիվառոյի բարձր հովանու ներքո է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակը: Ուզում եմ հասկանալ, թե ինչից է հատկապես ոգևորվել կամ սրտնեղվել ԱԺ փոխխոսնակի աթոռին բազմած Սիմոնյանը: Միգուցե այն պատճառով, որ Ծառուկյանն ասել է, որ անթույլատրելի է Հայ եկեղեցու պատմության առարկայի ոչնչացումը, կամ, որ անընդունելի է համարել, որ մեր երեխաները դեռ վաղ մանկությունից պիտի սեռական դաստիարակության մանրամասներին ծանոթանան: Դե իհարկե հասկանալի է, որ ձեր իշխանության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում մեր եկեղեցու հիմքերը խարխլելը, արևմտյան այլանդակ բարքերը մեր ազգաբնակչության շրջանակներում քարոզելը, տարատեսակ փոքրամասնությունների հետ հանդիպումներն ու նրանց շահերը առաջ բրդելը: Բայց մենք դա թույլ չենք տալու: Ասել ենք ու ասելու ենք: Մենք ունենք արմատներ, մենք ունենք քրիստոնեական ավանդույթներ ու ազգային արժեհամակարգ ու չենք թողնելու, որ տարատեսակ թափթփուկներ ավերեն մեր արժեքները: Իսկ դուք հանգիստ վեր ընկեք տեղներդ, վայելեք ձեր պարգևավճարները, թանկարժեք տներն ու ավտոմեքենաները, քանի դեռ կարող եք, քանի որ ցանկացած ոտնձգություն մեր ազգային արժեքների նկատմամբ վաղ, թե ուշ ստանալու է իր արժանի պատիժը: Դա ես եմ ձեզ խոստանում…
Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես...
Ոգևորությունից կործանում կես քայլ է...