Ադրբեջանում եղբայրը խեղդել է քրոջը ջրանցքում
Ադրբեջանում եղբայրը սառնորեն պլանավորել եւ իրականացրել է իր քրոջ սպանությունը:
Ըստ ԱՊԱ-ի` շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ օգոստոսի 31-ին Շաբրանի շրջանի բնակիչ Լեյլա Մուսեիբովան (ծնվ. 1987 թ.) ջրահեղձ է եղել ջրանցքում: Քննությունների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ նրա եղբայր Էլշան Աբդուլովը (ծնվ. 1990 թ.) պլանավորել էր իր քրոջ սպանությունը` նետելով նրան ջուրը: Քրեական գործ է հարուցվել դիտավորյալ սպանություն հոդվածով: Է.Աբդուլովը որպես կասկածյալ կալանավորվել է: