Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ընդ­դի­մա­դիր դաշ­տի տե­ղա­շար­ժերն ու Հան­րա­պե­տա­կա­նի «ռես­տավ­րա­ցի­ան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ փոխատեղումներ և դերաբաշխումներ են տեղի ունենում։ Եվ հատկապես լուրջ տեղաշարժեր են ընդդիմադիր դաշտում, որտեղ ներկայացված ուժերի պակաս չկա, իսկ ժամանակի ընթացքում ստեղծվում են նորերը։ Ուստի ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի դասավորություն է ունենալու ընդդիմադիր դաշտը աշնանը, քանի որ առաջիկայում կանխորոշվելու է, թե որ քաղաքական կուսակցությունը կամ քաղաքական ուժերի դաշինքը լուրջ դիրքեր կարող է գրավել քաղաքական դաշտում։

Մենք սկսում ենք շարք, որի շրջանակներում պարբերաբար կանդրադառնանք դաշտում գործող քաղաքական ուժերին: Բնականաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական գործերից մեկը լինելու է բովանդակային քննադատությունը, երբ նրանք մատնանշելու են իշխանությունների թերությունները և սխալները, բայց, ինչպես միշտ, ընդդիմության գլխավոր նպատակը մնալու է ժողովրդի վստահությանը արժանանալու և իշխանության հասնելու հարցը։

Պետք է ուշադրություն դարձնել, որ ընդդիմադիր դաշտում ներկայացված ուժերի մեջ կան նաև այնպիսինները, որոնք տարիներ շարունակ եղել են իշխանության մեջ, և անգամ այնպիսի ժամանակներ են եղել, որ իշխանության հիմնական քաղաքական պատասխանատվությունը ընկել է մեկ կուսակցության ուսերին։ Սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ երկար տարիներ իշխանության առանցքն են կազմել, իշխանությունից հեռանալուց հետո քաղաքական դերակատարության առումով նոր խնդիրների են բախվում, և շատ դժվար է լինում իշխանությունից հեռացված լինելու մտքի հետ համակերպվելը, առավել ևս՝ «ռեստավրացիան»։

Այս տեսանկյունից հետաքրքրական է Հանրապետական կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը։ Չնայած իշխանափոխությունից հետո ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե այս կուսակցությունը քաղաքական շոկից այդպես էլ դուրս չի գա, բայց, ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն դուրս չմղվեց քաղաքական դաշտից, այլև պահպանեց իր տեղը արտախորհրդարանական ընդդիմության շրջանակներում, իսկ մի շարք բովանդակային հարցեր առաջ մղելու հարցում էլ առաջատար դերակատարություն է ստանձնել։

Եվ բավական ուշագրավ է, որ անգամ գործող իշխանություններն էլ իրենց հերթին ամենաշատն անդրադառնում են ՀՀԿ-ի քննադատություններին, համեմատականներ տանում անցյալի ու ներկայի միջև և, ըստ այդմ, փորձում սևացնել բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունեցել անցյալում։ Դրա համար էլ օրակարգ է բերվել նորերի և նախկինների մասին դիսկուրսը, և պատահական չէ, որ այս համատեքստում որպես գործող իշխանություններին այլընտրանք դիտարկում են հենց «նախկինները»։ Ճիշտ է՝ անցած տարիների ընթացքում միայն բացասականը չէ, որ եղել է, այլև դրական զարգացումներ ու առաջընթաց ևս տեղի են ունեցել, այնուամենայնիվ պարզ է, որ անցյալին վերադարձ չի լինելու։

Եվ նույնիսկ այս մասին հայտարարեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ եթե անցյալին վերադարձ չի լինելու, ապա ինչո՞ւ է տասը տարի իշխանության ղեկին գտնվող ուժը քաղաքական գործընթացներում ակտիվացնում իր դերակատարությունը։ Մամուլում ևս գրվում է, որ այս կուսակցության կենտրոնական ապարատում և տարածքային կառույցներում ակտիվ աշխատանքներ են տարվում, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվում և այլն։

Նպատակը թերևս այն է, որ Հանրապետականը փորձում է նորովի և ռեստավրացված տեսքով ներկայանալ հանրությանը։ Եվ մի կողմից էլ այս կուսակցությունը ձգտում է հանրության շրջանում նոր իմիջով հանդես գալ ոչ միայն ներքաղաքական օրակարգի տեսանկյունից, այլև ի ցույց դնել իր վճռորոշ դերակատարությունը արտաքին քաղաքական ասպարեզում։ Խնդիրն այն է, որ երկար ժամանակահատված իշխող ուժ լինելով՝ Հանրապետականը միջազգային հարթակում լուրջ գործընկերային կապերի է տիրապետում։

Դա է վկայում այն, որ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների և այլ միջազգային կառույցների ու հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Լայնորեն օգտագործվում են նաև ԵԺԿ-ի հետ կապերը, որը մեծ ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության կառուցման հարցում։

Բայց այն հարցը, թե առաջիկա ակտիվ քաղաքական զարգացումներում կոնկրետ ինչ դերակատարություն կստանձնի ՀՀԿ-ն, դեռևս դժվար է ասել։ Նախ՝ պետք է կարողանալ ընդդիմադիր դաշտում դառնալ առանցքային ֆիգուր, որի համար պայքարում են բազմաթիվ ընդդիմադիր ուժեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում