Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Չելսին 223,2 միլիոն եվրո է ծախսել նոր ֆուտբոլիտներ ձեռք բերելու համար
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» 223,2 միլիոն եվրո է ծախսել տրանսֆերների վրա:
«Արիստոկրատները» այս ամառ ձեռք են բերել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին (53 մլն եվրո), «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին (40 մլն եվրո), «Լեսթերի» պաշտպան Բենջամին Չիլուելին (50,2 մլն եվրո) և «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին ( 80 միլիոն եվրո):
Վերջինիս տեղափոխության մասին լոնդոնյան ակումբը հայտնեց քիչ առաջ։
Բացի վերը նշված ֆուտբոլիստներից, անգլիական գրանդի կազմը համալրել են նաև ֆրանսիացի պաշտպան Մալանգ Սարը և բրազիլացի Տյագու Սիլվան՝ երկուսն էլ ազատ գործակալի կարգավիճակով։