Ոստիկանությունը պետք է անհապաղ զբաղվի այս կեղծիքը տարածողով
Арсен Назарян-ի ֆեյսբուքյան էջից՝
Երեկ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր մեծ տուգանքներով պատժել սուտ ու զրպարտություն տարածողներին։ Իշխանության աջ ձեռքը չգիտի՝ ինչով է զբաղված ձախը։ Այսօր արդեն իշխանության հայտնի կաբինետներից սնվող մի անհայտ օգտատեր գրել է, թե իբրև ԲՀԿ-ն առաջիկա հանրահավաքին մասնակցելու համար փող է բաժանում։
Ավելի մեծ սուտ դեռ չէի կարդացել․ ուրեմն՝ մարդին դեռ չեն որոշել իրենց հանրահավաքի օրը, տեղը, բայց արդեն փող են բաժանում դրանց մասնակիցներին։ Ոստիկանությունը պետք է անհապաղ զբաղվի այս կեղծիք տարածողով, համ էլ՝ Ալենի օրենսդրական ջանքերը ջուրը չեն թափվի։