Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մամ, Առուշն ինձ ծեծել է». ինչ է պահանջում Գորիսի քաղաքապետի կողմից ծեծի ենթարկվածի մայրը

Արթուր Գյուրջյանի մայրը՝ Կարինե Ղևոնդյանն արդարություն է պահանջում: Սակայն մինչ այս ինչից սկսվեց ամեն ինչ. վերոնշյալ օրը Գորիսի քաղաքպետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի էր ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գյուրջյանին, որին տեղափոխել էին Երևան։ Դեպքից անմիջապես հետո Առուշ Առուշանյանը facebook սոցիալական ցանցով ուղիղ եթեր մտավ եւ հայտարարեց, որ սյունեցիները՝ մասնավորապես գորիսեցիները, լավատեղյակ են այս ամենին, թե ում կողմից է կազմակերպված, որ շրջանակներն են այս ամենն անում. երեք տարի է, հաճախ այդպիսի բանսարկություններ են լինում, դրանց չեմ պատասխանում, որովհետեւ այդ ամեն ինչին լուրջ չեմ նայում: Ասել է, թե կատարվածի մեջ քաղաքապետը մեղադրեց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ի պատասխան քաղաքապետի մեղադրանքներին՝ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը գործի անցավ եւ անպատասխան չթողեց՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ասելով . « Ուզում եմ իրեն ասել նաև, որ հերիք է Սուրիկ Խաչատրյանի ստվերի հետ կռիվ տա, վերջապես հաղթահարի էդ վախն ու մինչև մեղավորներ կփնտրի, ավելի լավ է արժանապատիվ ապրի իր քաղաքում։ Գորիսը փոքր, բայց յուրահատուկ քաղաք է, չի կարելի անշնորքի պես ապրել, մարդկանց նեղացնել ու ասել Սուրիկ Խաչատրյանը կամ լրատվամիջոցներն են մեղավոր։ Համենայնդեպս, իմ ունեցած տեղեկություններով՝ մեղավորներին թող իր շրջանակում փնտրի»։ Ու մինչ կողմերը կռիվ էին անում, համացանցում հայտնվեց քաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը: Ինչեւէ, գործը հասավ դիվան բաշուն․ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի մասնակցությամբ միջադեպի առիթով դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ- ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3֊րդ և 6֊րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, եւ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Արդյո՞ք իրավապահները կիրականացնեն օբյեկտիվ քննություն , թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն դատելով իրավիճակից, եթե իրավապահները մինչ այս Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ միջադեպերի մասով հարուցված քրեական գործերին օբյեկտիվ գնահատական տային, այսօր Գորիսի քաղաքապետը հերթական անգամ մարդ չէր ծեծի: Ինչեւէ, սպասենք քննության արդյունքներին: Մանրամասները՝ տեսանյութում

Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում