Նոր օրենք. Նորածնի հոր ցանկությամբ նրան կտրամադրվի 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ (տեսանյութ)
Տեսանյութը՝Lurer.com-ի ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը:
Նախագծով սահմանվում է հայրության արձակուրդ: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը: