Պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդն ունի խորը հոգեբանական բարդույթ. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Դուք հասկանում ե՞ք, որ նրանք խնդիր ունեն մնալ ուշադրության կենտրոնում: Ընդ որում, էական չէ, թե ինչ առիթով կամ պատճառով. ձիու վրա, երկու տուփ ծխախոտի ու մեկ շիշ արաղի, մարմնի տարբեր բարեմասնություններ ցուցադրելու կամ էլ основной инстинкт ժանրի մեջ ընտեկան պերֆորմանսներում:
Կարծում եմ հոգեբաններն ավելի ստույգ կներկայացնեն ախտորոշումը, բայց ինձ համար ակնհայտ է, որ պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդն ունի խորը հոգեբանական բարդույթ, ինչը շատ մոտ է թերարժեքության: Իր գոյության մասին հանրությանը հիշեցնելու բոլոր անիմացիոն բնույթի փորձերը նպատակ ունեն լրացնել թերարժեքության բացը, գտնվել հանրության ուշադրության կենտրոնում՝ չանսալով արժեքային և բարոյական անկման ու համընդհանուր ծաղրի առարկա դառնալու վտանգներին:
Սա բնորոշ չէ լուրջ և ծանրակշիռ քաղաքական գործիչներին, սակայն խիստ բնորոշ է սկանդալային կյանքով ապրող փոփ աստղերին, որոնք հանրային ուշադրության կենտրոնում մնալու համար պատրաստ են ծաղրի առարկա դարձնել նաև իրենց ընտանիքի անդամներին և հարազատներին:
Ժամանակակից շոու բիզնեսում շատ մեծ պոպուլարություն ունեն ընտանեկան ռեալիթի շոուները, որտեղ գլխավոր հերոսն ու իր ընտանիքի անդամները հայտնվում են տարբեր ծիծաղելի կամ սկանդալային իրավիճակներում՝ դիտումների ու լայքերի մեծ թիվ ապահովելու համար: Այս տիպի շոուներում յուրաքանչյուր սերիան մի նոր պատմություն է, որը ոչ մի տրամաբանական կապ չունի նախորդ սերիայի պատմության և իրավիճակի հետ:
Դրա վառ օրինակը մեր հայրենակից Քիմ Քարդաշյանն է, ով հանրային ճանաչելությունը բարձրացնելու համար ընդհուպ հասավ նրան, որ տեսանկարահանեց իր անկողնային բաց տեսարանը և դրեց այն ազատ շրջանառության մեջ:
Մեկ բան ակնհայտ է. ուշադրության կենտրոնում մնալու ծրագիրը երաշխավորում ու ամբողջացնում են քննադատները, իսկ մեր պարագայում՝ իշխանության ընդդիմախոսները՝ ծաղրելով, քննադատելով ու քննարկելով պետության ղեկավարի գլխավորությամբ ցուցադրվող ռեալիթի շոույի հերթական սերիան: Դե իսկ ամբոխի տեսարանն արդեն ապահովված է:
Պատկերացրեք փոփ աստղի ընկճախտն ու հիստերիան, եթե քննադատներն ու ընդդիմախոսները ուղղակի չնկատեն ու արհամարհեն նրա խեղկատակությունները . . .