Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ովքեր եւ ինչպես կարող են Հայաստան մուտք գործել կարանտինի ժամանակ

ՀՀ կառավարությունը Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին որոշում է ստորագրել: Որոշման առաջին գլուխը վերաբերում է մուտքի ու ելքի հատուկ ռեժիմին:

1.Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝ 1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.

2)դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.

3)հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը).

4)միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը)․

5)այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց՝ Հայաստանի

Հանրապետության տարածք մուտք գործելը:

2.Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է բժշկական զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Զննության արդյունքներով՝ 1)անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ 2) անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

3.Բժշկական զննությունից հետո Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ՀՀ ժամանած անձինք ծանուցվում են ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին նրանց տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման:

4.Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից անձի մուտքը թույլատրվում է բացառապես ստորագրված ծանուցագրի առկայության դեպքում: Վերջինիս բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետություն ժամանած անձը վերադառնում է սպասասրահ, և նրան առաջարկվում է ծանոթանալ և ստորագրել ծանուցագիրը:

5.Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բոլոր սահմանային հսկիչ կետերի ժամանման սրահներում իրականացնում է Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց ինքնամեկուսացման գրանցում ԱՐՄԵԴ համակարգում։

6.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու և սույն հավելվածի 5-րդ կետին համապատասխան ԱՐՄԵԴ համակարգում գրանցվելուց հրաժարվելու դեպքում նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելն արգելվում է:

7.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո նրանց 3 նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում կամ մեկուսացում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

8.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտահասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ:Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։

9.Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից բացառություն է արվում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամների և սույն հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված անձանց համար: Ընդ որում, վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները՝ հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

Ավելին

Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե