Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում
Մշակույթ

Newmag-ը կհրատարակի ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի՝ Հրանտ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը

2020 թվականի սեպտեմբերի 15-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 66-ամյակը․ ի նշանավորումն Դինքի հոբելյանի՝ Newmag-ը կհրատարակի հայտնի լրագրող Վալերի Մանտոյի՝ Դինքի կյանքի մասին պատմող «Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։ Վեպի թարգմանությունն ու հրատարակումն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ:

Ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից, լրագրող և սյունակագիր 35-ամյա Վալերի Մանտոյի Le Sillon գրքի հիմքում պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի կյանքն է։

Կենսագրական պատմության և հուշագրության տարրեր պարունակող վեպը 2018 թվականին արժանացել է ֆրանսիական ամենաբարձր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո» մրցանակին:

«Երբ առաջին անգամ կարդացի Վալերի Մանտոյի «Ակոս» գիրքը, այնքան տպավորված էի, որ որոշեցի՝ այն կլինի 2018 թվականի օգոստոսին և սեպտեմբերին մեր անկախ հրատարակչության՝ Le Tripode-ի կողմից տպագրվող միակ գիրքը: Մի քանի ամիս անց գիրքն արժանացավ Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկին՝ «Ռենոդո»-ին»,- գրքի մասին ասել է Le Tripode հրատարակչության տնօրեն Ֆրեդերիկ Մարտինը։

Նրա խոսքով՝ «գիրքը կարելի է բնորոշել և՛ որպես ֆեմինիստական տեքստ, և՛ Արևելքի և Արևմուտքի միջև լարվածության էսսեիստական մտորում», իսկ գրքի հաջողության գրավականը, ի թիվս այլ հատկանիշների, «սիրային պատմության միաձուլումն է ժողովրդավարությունը պոպուլիզմից պաշտպանելու ձգտմանը՝ արտասովոր մարդու ՝ Հրանտ Դինքի կերպարի միջոցով»։

Գիրքը հայերեն է թարգմանում Սամվել Գասպարյանը։ Թարգմանչի խոսքով՝ այն պատմում է ոչ միայն Հրանտ Դինքի, այլև ընդհանուր առմամբ Թուրքիայի՝ այդ երկրի քաղաքների և խնդիրների մասին։

«Կարծում եմ՝ գործ ունենք շատ հետաքրքիր գրողի հետ՝ ինչպես լեզվի, այնպես էլ մոտեցման տեսանկյունից։ Շատ գեղեցիկ, բառապաշարով հարուստ գիրք է։ Սա սովորական գիրք չէ, իսկապես արտառոց վեպ է՝ բնօրինակ կառուցվածքով և ներքին դինամիկայով»,- նշել է թարգմանիչը։

Գրքի թարգմանության առնչությամբ Ֆրանսիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը պատիվ ունի աջակցել «Newmag» հրատարակչության կողմից «Ակոս» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը։ Գիրքը կթողարկվի 2021 թվականի հունվարին՝ ի նշանավորումն Հրանտ Դինքի սպանության տարելիցի»։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: 

 

Le sillon - Valérie Manteau - 9782370551672 - Espace Culturel E.Leclerc