Առանց կրթության հնարավոր է վարչապետ դառնալ, բայց հնարավոր չէ պետություն կառավարել. Արսեն Բաբայան
Քաղաքական գործիչները շարունակում են իրենց ֆեյսբուքյան էջերում քննարկել Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցում Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունները...
Մանավորապես Հայրենիք կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբյանը գրել է՝
Քիչ է լինում, որ համաձայն եմ լինում Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերին։ Այդ քչերից մեկն էլ այն է, որ առանց կրթության հնարավոր է «յաշիկ Մերսեդես» գնել, բայց առանց կրթության հնարավոր չէ այդ Մերսեդեսը ստեղծել։
Ավելին՝ առանց կրթության հնարավոր է վարչապետ դառնալ, բայց առանց կրթության հնարավոր չէ պետությունը կառավարել։
Տարիների պատմությունն այս երկու թեզերն էլ ապացուցել են։
Հ.Գ. Հազիվ էլ «յաշիկից» խոսես...
Այս մարդուն պետք է արգելել դպրոցներ այցելելը, նա երեխաների պատկերացումներն իջեցնում է «յաշիկի» մակարդակի։