Saint Louis Rapid & Blitz. Արոնյանն ու Հարիկրիշնան կիսում են առաջին հորիզոնականը
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մեկնարկել է արագ շախմատի 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարը:
Առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը առավելության է հասել իրանցի պատանի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ: Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին: Երրորդ տուրում մեր շախմատիստը միավորը կիսել է ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ:
3 տուրից հետո Արոնյանն ու Հարիկրիշնան ունեն 5-ական միավոր ու կիսում են առաջին հորիզոնականը: Այս 2 շախմատիստից զատ, մրցաշարին մասնակցում են նաև Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Ջեֆրին Սյոն ու Ալիրեզա Ֆիրուջան:
Շախմատիստները կանցկացնեն արագ շախմատի 9 և կայծանկային շախմատի 18 տուր: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: