Բեյլի Տոտենհեմ տեղափոխության մանրամասները հայտնի են
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը տեղափոխվում է «Տոտենհեմ»։
Ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ կողմերը համաձայնության են հասել մեկ տարով վարձակալության շուրջ։ Բեյլի աշխատավարձը կիսվելու է երկու ակումների մեջ, ասել է թե մի մասը վճարելու է «Ռեալը», մյուսը՝ «Տոտենհեմը»։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Բեյլը վաղն է մեկնելու Լոնդոն՝ բուժզննում անցնելու ու տեղափոխությունն ավարտելու համար։ Հաղորդվում է, որ Բեյլը զրույց է ունեցել նաև «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը հավանություն է տվել 31-ամյա խաղացողի տրանսֆերին։
Բեյլը 2013 թվականին հենց «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։