Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 179 նոր դեպք, ևս 10 վարակված առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2937 դեպք, վարակվածներից 1422-ն առողջացել է, 19-ը` մահացել:
6633 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 836-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 30 042 776 է, մահացել է 945 166 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: