Պատիվ էր քո պես հրաշագործի հետ խաղալը․ Լևանդովսկին՝ Ալկանտարային
Իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան «Բավարիայից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Նրա արդեն նախկին թիմակից Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Ալկանտարայի հեռանալուն։
Լեհ հարձակվողը Twitter-ի իր միկրոբլոգում retweet է արել Ալկանտարայի հրաժեշտի նամակն ու գրառում կատարել․
«Պատիվ էր քո պես հրաշագործի հետ խաղալը։ Շնորհակալ եմ, ընկե՛ր»,-գրել է Լևանդովկսին։
Ալկանտարան կարիերան շարունակելու է «Լիվերպուլում»։ Անգլիական ակումբն արդեն հայտարարել է տրանսֆերի մասին։