Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Այս մասին հայտնում են «Հայրենիք» կուսակցության գրասենյակից։
Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։
Անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր։
Արարողության ավարտին քաղաքական ուժի ղեկավարը զրուցել է կուսակից ընկերների հետ և վստահեցրել, որ միասնական ջանքերի շնորհիվ «Հայրենիք»-ը հասնելու է իր հիմնական նպատակին՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը լա՛վ է ապրելու։