Պուտինը ձայնագրել է իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաելույթ է ձայնագրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի համար:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Պուտինը ելույթը ձայնագրել է «Ընդհանուր ապագան՝ համընդհանուր ջանքերով» գրությամբ պաստառի ֆոնին: Ելույթը կցուցադրվի սեպտեմբերի 22-ին՝ Գլխավոր Վեհաժողովի առաջին օրը:
ՄԱԿ-ում բարձր մակարդակով շաբաթն այս տարի կանցնի առցանց ձևաչափով: Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի դահլիճում ներկա կլինեն մեկական ներկայացուցիչներ յուրաքանչյւոր երկրից: Երկրների առաջնորդներին և նախարարներին Գլխավոր վեհաժողովն առաջարկել է ձայնագրել իրենց ելույթները, որոնք կցուցադրվեն քննարկումների ընթացքում: Կա նաև այլ տարբերակ. վերջիններիս ելույթնի խոսքը կարող են ընթերցել ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչները:
Ներածական խոսքի համար յուրաքանչյուր առաջնորդին 15 րոպե է հատկացվում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի խոսքով՝ կազմակերպությունը 26 տեսաուղերձ է ստացել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ առաջնորդներին չեն արգելել անձամբ ներկայանալ և ելույթ ունենալ ՄԱԿ-ի կենտրոնակայանում: