Գվարդիոլա․ «Մանչեսթեր Սիթին» ինձ նոր պայմանագիր դեռ չի առաջարկել
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքը մանչեսթերյան ակումբում։
«Ես սիրում եմ այս ակումբը եւ կցանկանայի շարունակել աշխատանքս այստեղ։ Բայց նոր պայմանագիրը պետք է վաստակել։ Նախորդ 10 տարիներին ակումբը հասել է մեծ հաջողությունների, բայց գագաթին պետք է մնալ։
Առայժմ ակումբի ղեկավարությունն ինձ նոր պայմանագիր չի առաջարկել։ Եթե չարդարացնեմ ակումբի սպասելիքները, կնշանակի՝ արժանի չեմ նոր պայմանագրի։ Համագործակցությունը երկարաձգելու համար պետք է տիտղոսներ նվաճեմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
49-ամյա մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։