Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածում, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:
Հայրենասիրական ընդդիմությունն իր համախմբմամբ և միասնական ճակատով Փաշինյանի դեմ պայքարով՝ փողոց է հրավիրում ժողովրդի գիտակից հատվածին: Ընդդիմությունը ցանկանում է փրկել Հայաստանն այս սուտասանների իշխանությունից, որոնք միայն տուգանում են ժողովրդին՝փոխարենը միլիոնավոր դոլարներ են լափում:
Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության միասնական պայքարը պսակվելու է հաջողությամբ՝ժողովուրդը զզվել է Փաշինյանի ստերից ու կեղծ լայվերից:
Իշխանություններն ընդդիմության դեմ դուրս են բերելու իրենց ծանր հրետանին՝քրեական գործերը, ուժային կառույցներով ահաբեկելն ու ֆեյքերի ու ֆեյքային կուսակցությունների անդամների հակաընդդիմադիր գրառումները, սակայն դա այլևս չի օգնելու: Թափ հավաքող միասնական պայքարը հեռացնելու է այս ապիկար իշխանություններին: