Դավիթ Արշակյանը Իրտիշում նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը Երևանի «Արարատից» տեղափոխվել է ռուսական Օմսկի «Իրտիշ» , որը հանդես է գալիս ՖԱԼ-ում:
Ռուսաստանի նշանակությամբ 2-րդ լիգայի 11-րդ տուրում «Իրտիշը» արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Վոլգարի» հետ: Թիմերը փոխանակել են մեկական գնդակ: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է 26-ամյա հայ հարձակվողը, ում համար սա առաջին խաղն էր «Իրտիշի» կազմում: Ի դեպ, «Վոլգարի» կազմում խաղին մասնակցել է հայ ֆուտբոլիստ Արտյոմ Պողոսովը:
Դավիթ Արշակյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 1 հանդիպում՝ 2016 թվականին մասնակցելով Դանիայի հետ հանդիպմանը:
Տեսանյութն՝ այստեղ: