Ուզում եմ անկեղծ ցավակցությունս հայտնել. վարչապետի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացի ժողովրդին: «Ուզում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ուկրաինայում Ան-26 ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 25-ից ավելի զոհ կա: