Հոգեբանական առումով շատ դժվար էր. Վարդան Բիչախչյան (տեսանյութ)
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ» – «Արարատ» խաղից հետո տպավորություններով է կիսվել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
«Բավականին դժվար հանդիպում ստացվեց՝ առաջին հերթին հոգեբանական առումով, քանի որ առաջին անգամն էր, որ ես ու մի քանի ֆուտբոլիստ որպես հյուր էինք եկել այս մարզադաշտ: Կար լարվածություն ու դա նկատվեց նաև խաղում: Բավականին երկար ժամանակ հաշիվը 1:0 էր, ու եթե Շիրակը կարողանար հավասարեցնել, գուցե չկարողանայինք հաղթել: Ճիշտ ժամանակին կարողացանք խփել երկրորդ գոլն ու հաղթել»,-ասել է Բիչախչյանը: