Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ ասվում է.
«Սիրելի աշխարհասփյուռ հայ ժողովուրդ.
Իմ մարտական ընկերներ, սպաներ, կամավորներ, զինվորներ.
Նորից հայր Ալիևի հետքերով որդի Ալիևը իրենց բնորոշ վախկոտի ոճով՝ Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի դասերը չմարսած, փորձում է տիրանալ Արցախին՝ խաղաղ ժողովրդին թիրախավորելով: Դա չի հաջողվելու, որովհետև մեր միասնական բռունցքը այս անգամ ևս ջարդ կտա նրանց: Նորից, ավելի համախմբված ու ավելի միասնական ենք՝ պատրաստ մեկ մարդու նման կանգնելու առաջնագծում, մեր զինվորի ու բանակի կողքին:
Իմ հզոր մարտական ոգին ու կամքը Ձեզ հետ է, ու Ձեզ առաջնորդող: Ինչպես 1994-ին ենք հայր Ալիևին չոքացրել ու զինադադր է մուրացել, հիմա դրա տասնապատիկ անգամը կմուրան որդին ու հետևորդները, եթե համը հանեն: Այնպես չանեն, որ բառաչելով, այս անգամ՝ Բաքուն հետ ուզեն: Ալիևը թող չթևավորվի ներքաղաղքական այս իրավիճակից: Ալիևի ատամը չի կարող կտրել Արցախը, որքան էլ երազի դրա մասին»: