Բաքվում հեղափոխություն է հասունանում. ինչից է վախենում Իլհամ Ալիևը
Արցախում պատերազմական գործողությունները թևակոխում են չորրորդ շաբաթը, և այս ընթացքում իրենց հայ եղբայրներից և քույրերից ոչնչով հետ չեն մնում մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Եզդիները, ասորիները, կամավորական ջոկատներ կազմելով, մեկնում են ռազմաճակատ, աչքի ընկնում իրենց հերոսություններով և բոլորիս հայրենիքը պաշտպանելու ցանկությամբ: Սա մեր ազգային միասնության կարևորագույն ապացույցներից մեկն է, միասնություն, որը միանշանակ պակասում է հակառակորդի երկրում: Այստեղ Իլհամ Ալիևի նկատմամբ բացասական տրամադրությունների գեներացիա է տեղի ունենում և պետք է նշենք՝ ոչ առանց հիմքի: Բաքվի բռնապետը պարզապես ցեղասպանում է իր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին՝ նրանց ուղարկելով կռվելու մի պատերազում, որը բնավ իրենցը չէ և ուղղված է միայն Ալիևի քաղաքական ամբիցիաները բավարարելուն:
«Tolish Media» լրատվականը ողողված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված քննադատական հոդվածներով: Սեպտեմբերի 27-ից` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից, կայքն անդրադառնում է իրողություններին, և ի տարբերություն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների` ներկայացնում այս պատերազմական իրավիճակում Ադրբեջանում հասունացող Ադրբեջանում բնակվող թալիշները չեն հանդուրժում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հանցավոր գործողություններն ուղղված հայերի դեմ բողոքի ալիքն ընդդեմ ալիևյան կլանի:
Օրերս ադրբեջանցի մայրերը հայտարարություն էին տարածել. «Մեր տղաները զոհաբերում են իրենց կյանքը Ալիևների կլանի բռնապետութունն ու կոռուպցիան պահպանելու համար: Այս օրերին մեր որդիները, նայելով մահվան աչքերին, պայքարում են ոչ թե մեր սուրբ հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար»,-գրել էին բաց նամակում: Մայրերը կոչ են արել համախմբվել կոռումպացված կլանի դեմ և հարց բարձրացնել, թե որտեղ են իրենց նահատակների մարմինները, քանի որ Ալիևն ասում է, թե զոհերի թիվը պետական գաղտնիք է: Այս և նման հայտարարությունները Tolishmedia.com-ը հրապարակել էր երկլեզու տարբերակով` անգլերեն և ռուսերեն:
Թալիշ ակտիվիստներից մեկն էլ կոչով է հանդես եկել ուղղված ադրբեջանցիներին, թալիշներին և այն ժողովուրդներին, որոնք ապրում են Ադրբեջանում և որպես մուսուլմաններ հավատում Ղուրանին: Նա պահանջել է չհանդուրժել հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքը, քանի որ իրենց կրոնն արգելում է լռել բռնության հանդեպ: «Այսօր, երբ հայ գերիների ձեռքերը կապում են և նրանց գնդակահարում են, եկեք կարդանք Հազեր Ալիի «Նահջ ուլ բալագ» գիրքը, որն արգելում է նման անողոքությունն ու դաժանությունը: Մեր կրոնական պարտականությունն է դիմակայել անարդարությանը Իլհամ Ալիևի և Էրդողանի հանցագործությունների դիմաց»,-գրել է ազգությամբ թալիշ ակտիվիստը:
«Tolish Media» լրատվականի այս օրերի հերթական հրապարակումներից մեկն էլ ռուսաստանցի լրագրող Աբաս Ջումանի սուր քննադատությունն է` ուղղված ադրբեջանցի զինծառայողներին, որոնք կռվում են հայերի դեմ: Նա ստանալով այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները կապել են հայ գերիների ձեռքերը, Հյաաստանի դրոշը նետել են գերիների թկունքին ու հրացաններով կրակ են արձակում, սպանելով նրանց, գրել է. «Նրանք կենդանի չեն, կենդանիները հաճույքի համար չեն սպանում, նրանք մարդ չեն»:
Թալիշ ակտիվիստ Ռաշադ Լիկիջը Talyshistan Times թերթում «Թալիշ ժողովրդի ողբերգությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմելու համար Ադրբեջանի կողմից իրենց ժողովրդի զավակներին հավաքագրելու և նրանց առաջնագիծ տանելու մասին՝ գրելով, որ թալիշներն իրենց հազարամյա պատմության ընթացքում բազմիցս հալածանքների ենք ենթարկվել, այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից՝ վկայակոչելով 1918 թվականին Մուղանիում նրանց կազմակերպած կոտորածը։ «Անկեղծ ասեմ՝ այսօր մեր ժողովուրդը շատ մեծ ողբերգություն է ապրում։ Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են։ Զարմանալի չէ, որ զոհվածների մեջ թլիշները մեծ տոկոս են կազմում»,- նշում է հեղինակը՝ կոչ անելով իր ժողովրդին ամեն գնով խուսափել պատերազմին մասնակցելուց՝ նույնիսկ թաքնվել անտառներում և սարերում։ «Հավատացե՛ք ինձ, Ադրբեջանում՝ այս անաստված պետությունում, բոլորը թքած ունեն շահիդի կոչման վրա»,- նշում է նա։ Թալիշ ակտիվիստը նաև նշում է, որ նույնիսկ չգիտեն՝ հստակ քանի թալիշ է զոհվել պատերազմում։ «Դատելով ամենից՝ շատ։ Թալիշների աճյունները, իհարկե, բոլորը չեն, որ հետագայում նրանց ընտանիքներին կհանձնեն։ Իսկ նրանց մի մասը կթաքցնեն տարբեր եղանակներով՝ մարդկանց հայտարարելով անհետ կորած։ Բայց անհետ կորելն այժմ հավասարազոր է մահվան»,- եզրափակել է նա։
Ադրբեջանական «Խուրալ» հեռուստատեսության ուղիղ եթերում լրագրող Ավազ Զեյնալլին հաստատել էր այն տեղեկությունը, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքում Բաքվի բռնապետի զորակոչի մասին հրամանը խափանում են՝ հետն էլ դիմելով սադրանքների:
Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ. Հարավային ուղղությամբ զոհված շուրջ 250 հակառակորդից՝ 170-ը թալիշ էին, 70 –ը լեզգին, 17-ը ուդի:
Բացի այս փաստերից, ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս Ադրբեջանում լուրջ դժգոհություններ ու բունտ է հասունանում՝ կապված պատերազմում սպանված բազմահազար ադրբեջանցի զինվորների դիակների հետ։ Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից թաքցվում են սպանվածների իրական թվերը, մյուս կողմից՝ հարազատները փաստացի տեղեկություն չունեն իրենց դիակների մասին։ Ի դեպ, արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ թշնամական երկրում դիակները տրամադրելու համար գումար են պահանջում մահացած զինծառայողների հարազատներից: Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևը չի ցանկանում հրադադար հաստատել և հետ վերցնել իր զինվորների դիակները: Եվ իսկապես, նրա ինչի՞ն է դա պետք, եթե կարող է պարզվել, որ զոհվածների մեծ մասը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին և Ալիևը պարզապես օգտվում էր առիթից՝ վերջիններիս ցեղասպանելու համար: Եթե այդ հանգամանքը ջրի երես գա, ապա Բաքվի բռնապետի օրերը հաշվված են, առանց այդ էլ ինչպես տեսնում ենք՝ տրամադրությունները ազգային փոքրամասնությունների մոտ անչափ մոտ են հեղափոխականին…