Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է. Մակրոնը պատասխանել է Էրդողանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին․
«Մենք երբեք չենք հանձնվի:
Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:
Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք կշարունակենք:
Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:
Մենք կշարունակենք:
Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էմմանուել Մակրոնը: