ԼՂ հակամարտությունն ուժային լուծում չունի, Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետն այս հարցում. Զախարովա
Ռուսաստանն օգտագործում է ունեցած բոլոր հնարավորությունները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորեն իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ձևով: Այս մասին երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանն արդյոք պլանավորում է ավելի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում ՝ Շուշիի գրավման մասին Ադրբեջանի հայտարարություններից հետո:
Զախարովան նաև նշել է, որ ԼՂ հակամարտությունն ուժային լուծում չունի, Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետն այս հարցում: