Բաքուն պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային` խոցված ուղղաթիռի համար
Բաքուն ներողություն է խնդրում Մոսկվայից ՝ Հայաստանում խփված ռուսական ուղղաթիռի համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից ՝ այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը պատահականության բնույթ ունի եւ ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ:
Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին :
Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին », - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: