Իմքայլական պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես' մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ' հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»։
Հ․Գ․ Նշենք, որ Վարդան Աթաբեկյանի հայրը՝ Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։