Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, տղերք, դուք ամենից լավ գիտեք, թե այս պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դրա մասին բաց խոսեց դեռ հոկտեմբերի սկզբին, օրեր հետո նույն առաջարկի մասին խոսեց ՌԴ նախագահ Պուտինը։ ՀՀ վարչսպետը ՉԸՆԴՈՒՆԵՑ։
Այդ ժամանակ դեռ խոսք էր գնում 5+2 շրջանի մասին՝ Բերձորի միջանցքով և քննարկման ենթակա մի շարք դրույթներով։
Դուք ինձանից շատ-շատ լավ գիտեք այդ պահի դրությամբ զոհերի, մեր տարածքային կորուստների մասին. համոզված եմ, որ ամենօրյա ռեժիմով նաև իրադրության վիճակ եք փոխանցել վարչապետին։
Ցավոք, վարչապետը ժամանակին չլսեց ձեր հորդորները, չգիտակցեց ձեր տված իրադրային գնահատականները, չկանխեց Արցախի տարածքների կորուստներն ու մարդկային զոհերը և միայն պատերազմի 43-44-րդ օրը որոշում կայացրեց, երբ արդեն կորցրել էինք Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Հադրութի շրջանը (բացառությամբ մի գյուղի), հատվածներ, գյուղեր Ասկերանի և Մարտունու շրջաններից, Թալիշն ու որոշ վերապահումներով Մատաղիսը։ Կորցրել էինք բերդաքաղաք Շուշին։
Ստորագրված ողբերգական փաստաթղթով մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին կհանձնվի մեր անառիկ Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ շրջկենտրոնով, Աղդամն ու Քաշաթաղը, էլ չեմ խոսում Ադրբեջանից Նախիջևան միջանցքի և ստորագրված փաստաթղթի այլ վտանգավոր դրույթների մասին։
Հիմա այս նույն վարչապետը փորձում է արդարանալ։ Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը թեման փորձում են ջարդել զինված ուժերի գլխին։
Մենք չենք կարող սա թույլ տալ, մենք չենք կարող թույլ տալ՝ վարկաբեկելու մեր բանակը, մենք թույլ չենք տա նեղացնելու մեր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետայիններին, պահեստազորին և աշխարհազորայինին։ Ինչ խնդիր եղել է, դուք լավ գիտեք դրա պատճառները։
Դուք ինձանից լավ գիտեք, որ պատերազմը, ՀՀ և Արցախի անվտանգային վտանգները ընդհանրապես չեն նվազել, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով աճել։
Այս պայմաններում մենք՝ բանակի և մեր երկրի անվտանգության մասին մտահոգ, զբաղվող քաղաքացիներս պետք է աջակցենք բանակի ապաքինմանը, մշակենք վերքերը, հոգ տանել մեր զոհվածների ընտանիքների մասին, արժանին մատուցել այն անձանց, ովքեր փառքով անցան պատերազմի քննությունը։
Խնդրում եմ՝ վարչապետի ներքաղաքական թատրոնի մեջ չմտնեք, մեր անելիքնեին այլ տեղ են։ Այլ տեղ։

Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը