Ավելի քան 30 մարդ է զոհվել Էթովպիայում ուղեւորատար ավտոբուսի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով
Եթովպիայում ուղեւորատար ավտոբուսի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում են ԶԼՄ-ները:
Այդպիսի միջադեպերը հաճախակի են դարձել երկրում կառավարության եւ Տինգայ շրջանի ուժերի միջեւ հակազդեցության պատճառով:
«Վերջին հարձակումը մարդկային զոհերի դաժան հավելում էր, որի համար մենք բոլորս ենք պատասխանատվություն կրում»,-հայտարարել է իրավունքների պաշտպանության ղեկավար Դանիել Բեկելեն:
Նա կոչ է արել տարածաշրջանային եւ դաշնային իշխանություններին համատեղ մշակել ռազմավարություն տարածաշրջանի համար այն առնչությամբ, որ այդտեղ ահաբեկիչների հարձակումները կաճեն աննախադեպ տեմպերով: Կառավարության տվյալներով՝ ահաբեկիչները սպանել են առնվազն 45 մարդու սեպտեմբերին նույն տարածաշրջանում:
Տինգայը Եթովպիայի հյուսիսային նահանգ է, որը սահմանամերձ է Էրիթրեյի եւ Սուդանի հետ:
«Տինգայի ազատագրման ժողովրդական ճակատ» կազմակերպությունը, որը արդյունքում վերածվել է քաղաքական կուսակցության, երկար ժամանակ եղել է իշխող կուսակցության կազմում եւ ունեցել ազդեցություն համազգային մակարդակում, սակայն Եթովպիայի վարչապետ Աբիյե Ահմեդե Ալիի օրոք կուսակցության եւ կենտրոնական իշխանությունների միջեւ հարաբերությունները վատթարացել են:
Տինգայի առաջնորդները մեղադրել են վարչապետին կանխակալ վերաբերմունքի մեջ եւ ձգտել դուրս մղել նրան իշխանությունից, իսկ վարչապետը մեղադրել է նրանց կոռուպցիայի եւ սաբոտաժի մեջ: Ալիի խոսքով՝ տարածաշրջանը վերածվել է արդարադատությունից խուսափողների ապաստարանի, հաղորդում է Ինտերֆաքս-ը: