«Մենք հասկանում ենք, որ ռուսական կողմը թուրքական կողմի հետ բանակցություններ է վարում հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ուզում», – ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի պաշտոնյան։
ՌԴ-ն և Թուրքիան բանակցում են ԼՂ-ում հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ուզում․ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։
Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի համաձայնագրի իրականացումը պետք է տեղի ունենա միջազգային դիտորդության ներքո։
Ամերիկայի ձայնի աղբյուրը Ֆրանսիայի նախագահականում նշել է, որ Փարիզը պնդում է, որ միջազգային դիտորդություն սահմանվի, որ ապահովվի փախստականների վերադարձն ու օտարերկրացի, հատկապես Սիրիայից կռվողների վերադարձն իրենց երկիր, ինչպես նաև բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։