Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական Sözcü լրատվական ընկերությունը, Մալաթիայի Փյութուրգե (Շիրո) գավառում տեղի ունեցած երկրաշարժը ունեցել 6կմ խորություն։ Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները որպես երկրաշարժի օջախ նշում են Բաթալգազի գավառի Ուլուքյոյ թաղամասը։
Երկրաշարժը զգացվել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում և հարակից մյուս գավառներում։ Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
«Ընկերներ, Մալաթիա-Ուլուքյոյ շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները տարածվել են այս գծերով՝ Էլյազիգից դեպի Սիվրիջե-Փյութուրգե, ապա հասել են մինչև Չելիքհան-Էրքենեկ։ Այստեղի տեղաբաշխումները պետք է շատ զգուշությամբ կատարվեն»,- գրել է երկրաբան Նաջի Գյորուրը։
Էմմա Արդարյան