Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ուկրաինայում այսօր` ապրիլի 21-ին, անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին։
Առավոտյան ժամը 8։00-ին երկրով մեկ բացվել են մոտ 30 հազար ընտրատեղամասեր։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20։00-ին։
Ընտրությունների ընթացքին հետևում են 2700 դիտորդեր 20 միջազգային կազմակերպություններից և 21 պետություններից։
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 31-ին։ Պյոտր Պորոշենկոն հավաքել էր ձայների 15,95%, իսկ Վլադիմիր Զելենսկին՝ 30,24%.