Վահագն Ալեքսանյանը իր աչքի գերանը տեսնելու փոխարեն, ուրիշի աչքի փշից է խոսում
Martin Grigoryan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իր աչքի գերանը տեսնելու փոխարեն՝ ուրիշի աչքի փուշից են խոսում. Տեղին և ակտուալ արտահայտություն է հատկապես իշխանական պատգամավորների, նրանց ներկայացուցիչների և ջատագովների համար, որոնք ամեն գնով փորձում են կոծկել իրենց ապիկար առաջնորդի թույլ տված ճակատագրական սխալները: Սրանց շարքերում է նաև ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, ով իր ֆեյսբուքյան տիրույթից այն կողմ չի շփվել մարդկանց հետ և տեղեկացված չէ՝ ինչպիսի հիասթափության մթնոլորտ է ամբողջ ազգի մոտ: Եվ այս ամենը ի շնորհիվ վերջինիս «գերհզոր» վարչապետի, ում մի ստորագրության պատճառով ամբողջ ազգը կանգնած է արհավիրքի առջև:
Ու այսքանից հետո Վահագնիկի նման մեկը փորձ է անում շահարկել ընդդիմության անունը՝ ասելով, որ ընտրակեղծարարները ուզում են իրենց առաջնորդին նշանակել վարչապետ:
Դե ո՞նց սրանից հետո զսպես ինքդ քեզ ու չասես. –Այ մալալետկա նախ ավելի լավ կլինի նկատես, թե ինչ օրհասական վիճակում է երկիրդ, հետո նոր բոցկլտաս: Բայց հիշեք իշխանականներ, որ դուք ձեր մեծ մեղքի բաժինն ունեք այս «բառդակի» մեջ…