«Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ և ամուր բանակցային հիմքեր են թողել». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մենք ձեզ ժառանգել ենք Արցախի Հանրապետություն, հնարավորինս անվտանգ պետություն, հզոր բանակ, որի շնորհիվ 2016-ի ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակներին, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ, որ դուք առ ոչինչ համարեցիք,քանի որ Նիկոլը, հղում անելով ալիևին, ասում էր թե դրանք ուժի մեջ չեն։
2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։
3. Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ և ամուր բանակցային հիմքեր են թողել։
Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետևանք է և իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է»: