Չեմ բացառում, որ Թուրքիան հայտարարի, որ պատրաստ է բացել ՀՀ-ի հետ սահմանը, որը մեզ համար սպառնալիք է. Ռուբեն Մելքոնյան
Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջեւ, որոնցից առաջինը կարծում եմ՝ հոգեւոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաեւ մտավորականները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Մտավորականնների թիրախավորումն ուղեկցվում էր նաեւ ազգային արժեքների դեմ տոտալ հարձակումներով, նույն հայագիտական առարկաների նկատմամբ հալածանքները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ 2 տարի առաջ, երբ ԵՊՀ-ում քննարկվում էր հայագիտական առարկաների դեմ արշավը, այդ առարկաների պահպանմանը կողմ քվեարկեց ԵՊՀ գիտխորհրդի անդամներից ընդամենը 13-ը: Դրանից ժամանակ անցավ եւ երբ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց Փաշինյանի ու կառավարության հրժարականը, արդեն կողմ քվեարկեց 48 անդամ: Այսինքն կա դրական միտում:
Մենք այսօր տեսնում ենք տգետների, դիլետանտների հոծ բանակ, որոնք զբաղեցնում են պտասխանատու պաշտոններ եւ իրենց բացասական, հացագործ ներկայությանբ քանդել ու քանդում են այդ ոլորտները»,-ասաց Մելքոնյանը:
Նա անդրադարձավ նաեւ իր ոլորտին՝ թուրքագիտությանը. «Այսօր եւ 30 տարվա ընթացքում Թուքիան ու Ադրբեջանը երբեւէ չեն փոխել իրենց քաղաքականությունը հայության ու Հայաստանի նկատմամբ, որն ընդգծված թշնամական է: Բայց չգիտես ինչու մեզանում կային շրջանակներ, որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, փորձում էին ներել նրանց, որոնք ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր, ԱԺ-ում իշխող ուղի ղեկավարն ասում էր, որ Թուրքիան չի միջամտելու արցախյան հարցին: Կրթության ոլորտի պատասխանատուներից մեկը խոսում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ջահերով երթի ժամանակ: Ես կարծում եմ, որ այս հանցավոր դիլետանտիզմն ուղղակի սպառնալիք է եղել եւ մնում»:
Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ այսօր էլ թուրքական սպառնալիքը չի դադարել եւ չի էլ դադարելու «Հայ-թուրքական պատերազմը հազարամյա պատերազմ է, այս տարվանը հերթական ճակատամարտն էր եւ հաջորդող ճակատամարտեր անպայման լինելու են: Չի կարելի թուլացնել զգոնությունը թուրք ու ադրբեջանցու հանդեպ: Այն, ինչ տեղի է ունենում այսօր. Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որովհետեւ հասել է իր համար մեկ խնդրին՝ Արցախի մեծ մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ ագրեսիվ: Դրա ամենակարեւոր անկյունաքարային հարցը Մեղրիի հարցն է: Մեղրիով ճանապարհ դեպի Նախիջեւան, դա պանթուրանական ծրագրի ամենակարեւոր, ամենացանկալի կետն է: Ցամաքային կապով Թուրքիան կապել Արդբեջանի հետ: Ցավոք, այս խայտառակ հայտարարությամբ մենք պանթուրանական ծրագրի այդ կարեւոր կետը ապահովում ենք: Ես չեմ բացառում, որ Թուրքիան հիմա հայտարարի, որ պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանը, որը մեզ համար սպառնալիք է, որովհետեւ մենք պատրաստ չենք դրան: Այսօր այդ մատրահրավերները չեն գնահատվում հավուր պատշաճի, որովհետեւ կա նույն տգետ մոտեցումը, նույն մեծամիտ դիլետանտիզմը: Դա պետք է չեզոքացվի նաեւ քաղաքական հարթակում»,-ընդգծեց նա: