Վարչապետը հանդիպել է գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,- գրել է Գեւորգյանը։