Ահաբեկչական հարձակում՝ Քաբուլում (տեսանյութ)
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Կապի նախարարության շենքի վրա հարձակման հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ:
Իրավապահների կարծիքով, հարձակվողների թվում էին մի քանի մահապարտ ահաբեկիչներ, որոնք կարողացան պայթեցնել սարքը: Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր զինյալները սպանվել են:
Կապի նախարարության կողքին օտարերկրացիների համար լավ ամրացված հյուրանոց է: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է euronews.com-ը։