Այսօր՝ 19 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ստեղծվում է նոր կուսակցություն` Փաշինյանին փոխելու համար

Հանրության վստահության համար առաջիկայում պայքարելու է նոր քաղաքական միավոր, որի ոչ անունն է դեռ հայտնի, ոչ էլ՝ մասնակիցները։ Նախաձեռնողը՝ ռուսաստանաբնակ գործարար, Երևանում «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն ընդամենը մի քանի օր առաջ հաստատեց քաղաքական հայտը։

«Մինչև երբ պետք է հանդուրժենք այս ամենը։ Մինչև երբ պետք է անպատիժ մնան նախկինում կամ այսօր պաշտոնավարող ժողովրդի հաշվին հարստացած, պետական բյուջեի գումարներով իրենց ընտանիքների բարեկեցությունը ապահոված, մեր բանակը այս ծանր վիճակին հասցրած, տնտեսական մենաշնորհներով և միլիոնատեր դարձած ստահակները»։

Ուղենիշերը կարծես թե սահմանվեցին։ Նոր ստեղծվող կուսակցության ծրագիրը պետք է ամբողջացվի Հայաստանի մարզերում տարբեր հանդիպումներից և քննարկումներից հետո։ Ուղենիշեր իր հերթին այսօր սահմանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ուղերձում խոսելով հնարավոր հրաժարականի մասին։

«Կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակը ակնհայտորեն ժողովրդին, մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրներ լուծելը։ Իհարկե, սա անընդունելի է։ Ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»։

Հետպատերազմական վիճակում իշխանափոխության համար պայքարողները շատանում են, մինչդեռ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հանրության մոտ այլ տրամադրություններ է նկատում։

Վերլուծաբանը խոսում է «քաղաքական վակուումի» և «ապատիկ վերաբերմունքի» մասին։

«Կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ Ռուսաստանի տնտեսա–քաղաքական համակարգի բնույթը հաշվի առնելով` այդ նախաձեռնությունները չեն կարող լինել բացարձակապես անկախ այդ համակարգերից։ Եվ այս տեսանկյունից հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք գործ չենք ունենա մի նախաձեռնության հետ, որի նպատակը լինելու է ընդամենը կամ առավելապես ռուսական շահերի հայաստանյան պրոեկցիան նոր փաթեթավորումով։ Սա կարևոր հարց է, հատկապես երբ կա հետևյալ խնդիրը պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Ռուսաստանը շատ լավ տեսնում է, որ որոշակի քաղաքական սպառվածության շեմին են թե ընդդիմադիր, թե իշխանական քաղաքական ուժերը և երկարաժամկետ առումով Ռուսաստանը կարող է պատկերացնել հենց նոր փաթեթավորմամբ քաղաքական նախաձեռնությունների անհրաժեշտություն Հայաստանում` իր շահերը սպասարկելու նկատառումով։ Սրանք ամենևին չեն բացառում, որ այդ քաղաքական ուժերը կարող են ամենայն անկեղծ մղումով Հայաստանի շահերով հետաքրքրվեն, մտահոգվեն և աշխատեն Հայաստանի համար»։ 

Ո՞ւմ հետ կհամագործակցի Արտակ Թովմասյանը կուսակցաշինության հարցում՝ սա բազմաթիվ և դեռևս անպատասխան հարցերից մեկն է։ Փաստ է միայն, որ ռուսաստանաբնակ խոշոր գործարարներից նաև Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյան էին պատերազմից հետո պահանջում Հայաստանի կառավարության անհապաղ հրաժարականը։ Ռուսաստանի հայ գործարարների միասնական նպատակն է, թե ոչ՝ նոր կուսակցությունը նախատեսում է միավորել ամբողջ հայության ներուժը։

Արտակ Թովմասյան․ «Ստեղծել նոր քաղաքական օրակարգ և այս գաղափարների շուրջ համախմբել միանգամայն նոր մարդկանց, որոնք մեծամասամբ երբևէ չեն զբաղվել քաղաքականությամբ։ Բայց իրենց ոլորտներում լուրջ հաջողություններ են գրանցել և որոնց միակ մղումը ոչ թե պատգամավորական մանդատն է կամ պաշտոններ զբաղեցնելը, այլ՝ երկրում ռադիկալ դրական փոփոխությունների մասնակիցն ու իրականացնողը դառնալն է։ Մենք ստեղծելու ենք փայլուն դիվանագիտական թիմ, որը կայուն համագործակցության կամուրջներ կստեղծի աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ և, իհարկե, առաջինը՝ ՌԴ հետ»։   

Քաղաքական հայտ ներկայացնող Արտակ Թովմասյանը համոզված է, որ այս պահին ձևավորված է համազգային կոնսենսուս Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ։ Մինչդեռ ներկայացված հայտի հստակ գաղափարին, օրինակ, դեմ են Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները։ Քաղաքական այս թևի անդամները խնդիրների լուծումը կապում են հենց քաղաքական ուղղվածության հետ։ Ազգային-ժողովրդավարական բևեռի  նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյան․

«Մենք փորձել ենք գործընկերություն անել միայն ու միայն մի աշխարհաքաղաքական ուժի հետ։ Այդ պատճառով էր նաև մեր պարտությունը։ Եթե մենք առաջիկա ժամանակներում չփոխենք ՀՀ արտաքին քաղաքական դիրքավորումը, այսինքն՝ եթե չլինի բազմաբևեռ դիրքավորում, մենք անընդհատ պարտվելու ենք»։

Իշխանափոխության համար պայքարող մյուս ուժերը, որոնք ունեն վերչապետի սեփական թեկնածուներ, դեռ շարունակում են հանդիպումներն ու քննարկումները հնարավոր համագործակցության շուրջ։ «Լուսավոր Հայաստան»–ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ փորձագիտական շրջանակներն իրենց նոր գաղափար են տվել։

«Օրինակ՝ էքսպերտային խմբերի հետ եմ ես հանդիպել, փորձագետների կողմից առաջարկություն կա՝ ոչ ես լինեմ, ոչ նա լինի, ոչ նա լինի։ Առաջարկություն կա ունենալ վարչապետի թեկնածու, որ ընդհանրապես քաղաքական չի, այլ՝ կառավարիչ է։ Սա էլ է առաջարկություն։ Ցանկացած առաջարկություն, ես կարծում եմ, ենթակա է քննարկման։ Ես պատրաստ եմ նման քննարկումների»։

Արդյո՞ք փորձագետների առաջարկը կապ ունի նոր ստեղծվող կուսակցության հետ և արդյո՞ք նոր կուսակցությունը կհասցնի դիրքեր գրավել քաղաքական դաշտում։ Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կտրվեն ժամանակի ընթացքում։

60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում. ծրագրի աջակիցներից է նաև` ԶՊՄԿ ընկերությունը Պատրաստվեք. շրջանառության հարկը հունվարի 1-ից բարձրանում է 100 տոկոսով Ազգային պետություն` չի նշանակում նացիզմ, ֆաշիզմ․ «Հայաքվե» Խոսենք փաստերով. ինչո՞ւ են առաջ տանում «Պատմական Հայաստանի» թեման․ Մենուա Սողոմոնյան Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ» «Բոլոր անձինք, որոնք պատրաստ են ծառայելու Նիկոլին, պետք է կարևոր փաստ հասկանան՝ ընդամենը գործիք են, կօգտագործվեն նրա կողմից և արհամարհական ոճով կվռնդվեն պաշտոնից»․ «Փաստ» Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ» Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին․ «Փաստ» Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ» Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ» Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ» Շրիշակային ցածրունքից խոսում են «շրիշակային» վարկանիշի մասին. «Փաստ» Յուփեյ ընկերությունը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին Անվճար Mastercard և 10% idcoin անկանխիկ գնումների համար․ IDBank ՌԴ-ն բալիստիկ հրթիռով հարվածել է Օդեսային. կա 8 զոհ, 39 վիրավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը. Լևոն Քոչարյան Փարաքարի ՔՊ–ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել Ի՞նչ խաղաղության պայմանագիր, եթե Ադրբեջանում գերիներ ունենք, Արցախն էլ քանդվում է. Ավետիք Չալաբյան Փաշինյանի թիմից պատժվում է էն մարդը, ով իր հետ փողով չի կիսվել. Ընդդիմադիր պատգամավոր «Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո Վան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ-ի հետ համագործակցության համար Բլոգեր Մաշ Քարամյանը հրապարակել է առաջնեկի «Գենդեր փարթիի» տեսանյութը Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից