Պուտինի հետ ընկերության նկատմամբ Բայդենի վերաբերմունքի մասին. Մայքլ Մակֆոլ
Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մակֆոլը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության նկատմամբ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վերաբերմունքի մասին: Նրա խոսքերը մեջբերել է «Интерфакс»-ը: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
-Անշուշտ, նախագահ Թրամփի համեմատությամբ՝ որոշ փոփոխություններ կլինեն: Առաջին հերթին, Բայդենն՝ ի տարբերություն Թրամփի, չի ձգտի ընկերանալ նախագահ Պուտինի հետ, - ասել է Մակֆոլը:
Նա նաև նշել է, որ Բայդենը Ռուսաստանում և այլ երկրներում ավելի շատ կխոսի դեմոկրատիայի և մարդու իրավունքների մասին:
Մակֆոլը ենթադրում է, որ ընդհանուր առմամբ, ժողովրդավարի կուսակցությունը ավելի շատ ջանքեր կգործադրի Ռուսաստանի հարևանների (օրինակ՝ Մոլդավիայի, Ուկրաինայի, Վրաստանի) հետ երկկողմանի հարաբերությունների զարգացման համար: Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնին և Մոսկվային կհաջողվի առավել կայուն և ռացիոնալ հարաբերություններ հաստատել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը