Այսօր՝ 01 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Վճռական տրամադրված Թուրքիան ցույց է տալիս իր ուժը և ներխուժում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ. The Wall Street Journal (ԱՄՆ)

Ստամբուլ. երբ անցյալ ամիս Ռուսաստանը միանձնյա նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների ռազմական գործողությունների դադարեցմանը, Կրեմլը Թուրքիային նշանակալից զիջում արեց՝ թույլ տալով Անկարային կատարել այդ համաձայնագիրը:  

Թուրքիայի ուժեղ ռազմական աջակցությունը Ադրբեջանին իրողություն է, որը Կրեմլը, ինչպես ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չի կարող հաշվի չառնել: Անցյալ ամիս՝ զինադադարից մի քանի օր անց, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասաց՝ պատասխանելով Կովկասում Թուրքիայի առաքելության մասին հարցին. «Բայց ի՞նչ կարող եմ ձեզ ասել: Սրանք Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքներն են»:

  Թուրքիայի ներխուժումը տարածք, որը Կրեմլը ավանդաբար համարում է իր բացառիկ ազդեցության գոտին, խորհրդանշում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ երբեմնի դաշնակից Թուրքիայի հզոր ջանքերի վերածում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի խաչմերուկում:  

Թուրքիան որոշիչ դեր խաղաց հայկական զորքերի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակի գործում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու համար: Դա անջատված տարածաշրջան է, չճանաչված հանրապետություն, որը դաշնակից է Հայաստանին, բայց 1990-ականների սկզբից գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:  

Այս շաբաթ Էրդողանը պատվավոր հյուր էր Ադրբեջանում անցկացվող զորահանդեսին, որը ցույց էր տալիս թուրքական անօդաչու թռչող սարքերով օժանդակություն ադրբեջանական զորքերին, որոնք հաջողությամբ ավարտեցին Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները հետ բերելու արշավը: Այս գործողության արդյունքում տասնյակ հազարավոր հայեր, ովքեր երկար ժամանակ ապրել են այս տարածքներում, ստիպված եղան լքել իրենց տները: «Հենց հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մենք զգացինք Թուրքիայի աջակցությունը»,- հինգշաբթի օրը շքերթին իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

  Թուրք-ադրբեջանական դաշինքը հստակորեն ցուցադրվում է նաև Թուրքիայում, որտեղ ամբողջ վերջին մեկ ամսվա ընթացքում Ստամբուլում գտնվող 220-մետրանոց հեռուստաաշտարակը լուսավորված է երկու երկրների դրոշների գույներով:  

Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ գերիշխող ուժ տարածաշրջանում, և վերջին իրադարձությունները էլ ավելի են ամրապնդում այդ կարգավիճակը՝ հաշվի առնելով խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանում 2000-անոց ռուսական զորքերի առկայությունը:

  Վերլուծաբանները ենթադրում են նաև, որ Պուտինը, հնարավոր է, թույլ տվեց Անկարային հզոր դերակատար դառնալ Կովկասում՝ ակնկալելով Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մյուս անդամների միջև սեպի խրումը շարունակելու ավելի կարևոր առաջադրանքը:   Բայց, նրանց կարծիքով, մի քանի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ Մոսկվան անտարբեր կմնա, երբ հայկական բանակը, որին Ռուսաստանը մատակարարում էր զենքով և ռազմական տեխնիկայով, ջախջախվի ադրբեջանական զորքերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ:  

Նրանք նշում են, որ Ռուսաստանը ստիպված էր կատարել Թուրքիայի որոշ պահանջներ, մասնավորապես՝ պայմաններ ապահովել Հայաստանի տարածքով 50-կիլոմետրանոց տրանսպորտային միջանցք ստեղծելու համար, որը Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Միջանցքը թույլ կտա ուղիղ ճանապարհային փոխադրում Անկարայից Բաքու:

  «Սա հսկայական հաղթանակ է Թուրքիայի համար,- ասաց Ստամբուլի Մարմարա համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Բեհլուլ Օզքանը:- Սա թերևս Թուրքիայի արտաքին քաղաքական միակ հաղթանակն է վերջին 5-6 տարիների ընթացքում»:

  Այսօր Անկարայի դերը Լեռնային Ղարաբաղի պատերազմում և դրա նախնական կարգավորումը կտրուկ հակադրվում են խաղաղ բանակցություններում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բացակայությանը: Ռուսաստանի հետ միասին երկու երկրներն էլ համատեղ ղեկավարում են Մինսկի խումբը, որը ստեղծվել է 1994թ.-ին՝ միջէթնիկական հակամարտության լուծմանը օգնելու համար: Հոկտեմբերին Վաշինգտոնը և Փարիզը միջնորդեցին հրադադարի հաստատում, բայց այդ պայմանավորվածությունները միանգամից խախտվեցին:  

Զարմանալի է, ասում է Բեհլուլ Օզքանը, որ Թուրքիայի «նետումը» Կովկաս զերծ էր նեոօսմանական և համաիսլամական երանգից, որով Էրդողանը վերջին տարիներին իրականացնում էր իր արտաքին քաղաքական նախաձեռնությունների մեծ մասը՝ սկսած Սիրիայի և Լիբիայի ռազմական միջամտությունից մինչև Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի մարտահրավերները:  

«Դա շատ պրագմատիկ և մանրակրկիտ հաշվարկված մոտեցում էր»,- ասում է Օզքանը: Երբ 1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիան փորձեց օգտվել հանկարծակի վակուումից՝ խորացնելով կապերը Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի նորանկախ պետությունների հետ՝ շեշտը դնելով միավորող կրոնի, իսլամի և ընդհանուր էթնիկական և լեզվական ժառանգության վրա:

  Սակայն ամիսներ շարունակ Կրեմլը կարմիր գիծ է գծել՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների աճող նկրտումների դեմն առնելու համար:

  1992-ին հայկական զորքերը հարձակվեցին և գրավեցին Շուշին՝ ռազմավարական կարևորություն ունեցող քաղաքը, որը վերահսկում է Ստեփանակերտի տարածաշրջանային մայրաքաղաքի մոտեցումները, Հայաստանն ու Ադրբեջանը 4 տարի մղել են իրենց առաջին պատերազմը այն վերահսկելու համար: Թուրքիայում ճնշումը մեծացավ այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելի վրա, ումից պահանջում էին աջակցել Ադրբեջանին: Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Եվգենի Շապոշնիկովը նախազգուշացրեց, որ ցանկացած միջամտություն կարող է մոլորակը հասցնել «Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին», Դեմիրելը անմիջապես մի կողմ դրեց ռազմական արշավախմբի ծրագրերը:  

1993-ին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը՝ Ադրբեջանին աջակցելու համար, բայց ավելի զգուշավոր մարտավարություն որդեգրեց՝ կենտրոնանալով համատեղ էներգետիկ նախագծերի վրա Բաքվի հետ իր հարաբերությունները խորացնելու համար՝ առանց սադրելու Մոսկվային: Թուրքիան նույնպես սկսել է դանդաղ վարժեցնել ադրբեջանցի սպաներին ու զինվորներին:

  2003 թվականին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց Թուրքիայի ղեկավարությունը, և Իլհամ Ալիևը փոխարինեց իր հանգուցյալ հորը Ադրբեջանի նախագահի պաշտոնում, այս մարտավարությունը առավելագույնս օգտագործվեց:   Էրդողանի ավելի կոշտ քաղաքականությունը ռիսկային էր, քանի որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը քիչ է տատանվում ռազմական միջամտությունից, եթե զգում է, որ իր գերակայությունը նախկին խորհրդային հանրապետությունների վրա կասկածի և սպառնալիքի տակ է: Բայց Ալիևը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի շրջանավարտ, հեղինակավոր համալսարան, որը երկար ժամանակ դիվանագետներ է պատրաստել երկրի համար, մանևրեց փոխզիջման որոնման մեջ՝ գազատարը բացելով Թուրքիայով, միևնույն ժամանակ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ Ռուսաստանի ներդրողների համար, որոնք ֆինանսավորում են Ադրբեջանի էներգետիկ ոլորտը:  

«Պարոն Ալիևը շատ խելացի մարդ է,- ասում է թուրք սյունակագիր Այդին Սեզերը, որը ծառայել է որպես առևտրի կցորդ Մոսկվայում:- Նա գիտի ինչպես վարվել ռուսների հետ»:  

2009-ին, մինչ Անկարան լուռ ավելացնում էր իր ազդեցությունը Բաքվի վրա, Ալիևը ցույց տվեց, որ նա նաև ի վիճակի է ազդել թուրքական քաղաքականության վրա: Նույն թվականին Էրդողանը դիտարկեց Հայաստանի հետ սահմանները վերաբացելու և ՀՀ կառավարության հետ դիվանագիտական ​​հարաբերությունները վերսկսելու հնարավորությունը, բայց հրաժարվեց այդ ծրագրերից, երբ Ադրբեջանի ղեկավարը սպառնաց սահմանափակել Թուրքիային էներգիայի մատակարարումը: Բավական նավթադոլարներով, ինչպես նաև Թուրքիայի, Իսրայելի և Ուկրաինայի աջակցությամբ Ադրբեջանը հետզհետե ստեղծեց հզոր բանակ, որն ունակ էր հաղթահարելու խրամատների կիլոմետրերը, որոնք հայերը փորել էին Լեռնային Ղարաբաղի շուրջը՝ փորձելով անկլավն անառիկ դարձնել:  

«Այդ ժամանակ Ադրբեջանը համբերատար սպասում էր հնարավորության»,- ասում է Հասան Ունալը՝ Ստամբուլի Մալթեպեի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսորը:  

Առիթ ստեղծվեց անցյալ տարի, երբ ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում թաքնվելու փոխարեն, իր երկիրը պետք է անցնի հարձակման և պատրաստի «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

  Երբ սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական զորքերի սահմանին փոխհրաձգություն սկսվեց, Բաքուն մատնանշեց Դավիթ Տոնոյանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արդարացնելու համար տարածաշրջանը հետ գրավելու համար լայնամասշտաբ հարձակում սկսելու իր որոշումը:

  Այս պատերազմը թույլ տվեց Թուրքիային ցույց տալ իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը, որոնք, ըստ հայկական կողմի, ճեղքեց Հայաստանի պաշտպանական գծերը և ջախջախիչ հարված հասցրեց իր զորքերին: Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, իր երկիրը կկանգնի ռազմական աղետի և լիակատար պարտության առջև:  

Խաղաղության պայմանագրի համապատասխան՝ հայերը պահպանեցին վերահսկողությունը Ստեփանակերտի և հարևան մի քանի քաղաքների վրա, բայց զիջեցին հարակից բոլոր տարածքները, որոնց գրավման պատճառով 1990-ականների սկզբին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը: Ըստ Հասան Ունալի՝ այս նոր պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու հիանալի հնարավորություն կա, ինչը կարող է օգնել հանգստացնելու հայկական հզոր սփյուռքը:   «Սա կլինի ազդանշան, ներառյալ Բայդենի նոր վարչակազմի համար, որ Թուրքիան չի պատրաստվում ոչնչացնել Հայաստանը,- ասաց նա,- և որ Ադրբեջանը միայն կվերականգնի իր տարածքը»:  

Հինգշաբթի օրը, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շքերթից հետո, Էրդողանն ասաց, որ սահմանի բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանը քայլեր ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար: «Մենք ատելություն չենք պահպանում հայ ժողովրդի հանդեպ, մենք նրա հետ խնդիրներ չունենք,- ասաց նա:- Խնդիրը Հայաստանի իշխանություններն են»:

Ավելին

Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ (տեսանյութ) Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)