ՀՀ–ում սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։