Վարչապետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ' Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ:
Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը' 1. 2021 թվականի մարտի 17-ից Սուրեն Մելիք-Իսրայելյանին նշանակել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ' 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ: