Այսօր՝ 01 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ցավոք, թշնամու ԱԹՍ-ն չշրջանցեց նրան. Արենը զոհվեց ռազմաճակատից վիրավորներ դուրս բերելիս

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է․

««Մերօրյա հերոսները». Արեն Վերդյան

Արեն Վերդյան… Համեստ և զուսպ ռազմական բժիշկ, բուժծառայության մայոր...

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, կլինիկական օրդինատոր Արեն Վերդյանն Արցախյան վերջին գոյամարտում պատասխանատու ծառայություն է անցել Մարտունիում: Ցավոք, թշնամու ԱԹՍ-ն չշրջանցեց նրան. Արենը զոհվեց ռազմաճակատից վիրավորներ դուրս բերելիս: Անձնազոհ բժշկի 6-ամյա որդին՝ Արմանը, զրկվեց հայրական սիրուց ու հոգատարությունից: Իսկ դեռ չծնված բալիկը, դժբախտաբար, միայն կլսի ու կկարդա հերոս հայրիկի մասին պատմությունները:

36-ամյա Արենը Ճամբարակի Թթուջուր գյուղից էր: Ավագ եղբայրը՝ Արտյոմ Վերդյանը, հիշում է, որ նա բնավորությամբ հանգիստ էր, զուսպ: «Շատ քիչ էր խոսում իր ձեռքբերումների և հաջողությունների մասին: Չէր սիրում պատմել իր առաքելության ու կատարած դժվար գործի մասին», - ընդգծում է եղբայրը:

Մորաքրոջ աղջիկը՝ Մարիամ Սայադյանն ասում է, որ Արենը մեծատառով մարդ էր: «Միշտ լուռ էր, քչախոս, միշտ լսողի դերում էր: Շատ լավ մարդ, եղբայր ու բժիշկ կորցրինք», - ասում է Մարիամը:

Արենը տասը տարի շարունակ Հադրութի զորամասերից մեկի բուժծառայության պետն էր, այնտեղ ծառայությունն ավարտելուց հետո եկել էր Երևան՝ շարունակելու ուսումը կլինիկական օրդինատուրայում, բայց քանի որ ի պաշտոնե բուժծառայության պետ էր, պատերազմի ընթացքում նրան նշանակեցին Մարտունու շրջանի «Կարմիր շուկա» համայնքի բուժծառայության պետ:

Արենի հորաքրոջ տղան՝ ռազմական բժիշկ Արմեն Իսոյանը, նշում է, որ կրտսեր եղբայրը դեռ փոքրուց չխոսկան ու համեստ էր: «Ընդամենը 4-5 տարեկան էր, երբ Արենի ուժեղ լացի ձայնը լսեցինք, դուրս եկանք ու տեսանք, որ գյուղում առուն անձրևներից վարարել էր, քույրն ընկել էր ջուրը, իսկ նա փորձում էր հանել քրոջը, բայց չէր կարողանում. ուժը չէր հերիքում: Փաստորեն դեռ այդ տարիքից մեր Արենը շտապում էր՝ օգնելու ու փրկելու», - ասում է Արմեն Իսոյանը:

Ռազմական առաքելությունն իրականացնելուց հետո Արենը որպես ակնաբույժ պիտի աշխատեր Վարդենիսում. վստահ էր, որ աչքի առաջին փոխպատվաստումն ինքն է անելու:

Արենի ընկերը՝ Էդուարդ Ավագյանը, պատմում է, որ ուսանողական տարիներին միշտ միասին էին: «Երկուսս էլ ռազմական բժիշկներ էինք: Արենը շատ համեստ ու քչախոս էր, բայց կյանքն էլ կտար ընկերոջ համար: Հադրութի զորամասում իր աշխատանքն անում էր շատ պարտաճանաչ, հենց այդ էր պատճառը, որ այնտեղ ամեն ինչ անթերի էր: Դա խոսում էր Արենի բարձր պատասխանատվության մասին», - ընդգծում է ընկերը՝ ավելացնելով, որ Արենը նաև շատ հյուրասեր էր:

Պատերազմի ընթացքում նա ընկերոջը վստահեցրել էր, որ անկախ նրանից՝ իրեն կկանչեն, թե ոչ, հաստատ գնալու է ռազմաճակատ:

Կինը՝ Հասմիկ Մկրտչյանը, պատմում է, որ Արենը շատ ուշադիր ամուսին էր: «Կիրթ, լուրջ, համեստ, չափի զգացում ունեցող մարդ էր: Սիրում էր կյանքը, բնությունը, հարազատ գյուղը՝ Թթուջուրը, ընկերներին ու բարեկամներին։ Ոչ մեկին չէր նեղացնում, ոչ մեկից չէր նեղանում։ Ու եթե հանկարծ շրջապատում իրարից նեղված մարդիկ էին լինում, ամեն ինչ անում էր, որ հաշտեցնի», - հիշում է Հասմիկը։ Արենն, ըստ նրա, առանձնակի վերաբերմունք ուներ իր մասնագիտության հանդեպ։ «Սովորաբար չխոսկան էր, բայց եթե հանկարծ բժշկությանը վերաբերող թեմա էր շոշափվում, Արենի աչքերը փայլում էին, դեմքը պայծառանում, ու ժամերով կարող էր խոսել։ Հոգատար էր նաև իր զինվորների հանդեպ, միշտ պատրաստ նրանց համար ամեն ինչի (անգամ սեփական կյանքը զոհելուն): Ասում էր. «Եթե տեսնեք վիրավոր զինվորի աչքերի արտահայտությունն այն պահին, երբ բժիշկն իրեն է հասնում, էլ ոչ մի բանի մասին չէք մտածի», - ավելացնում է կինը։

Արենը մասնակցել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմին ու հպարտորեն էր ասում, որ կարողացել է բոլոր վիրավորներին օգնել:

«Ականատեսներն ասում են, որ այս անգամ էլ Արցախում գտնվելու ողջ ընթացքում անընդհատ մարտադաշտից վիրավոր է դուրս բերել։ Չնայած այն փաստին, որ բուժծառայության պետ է եղել, չի կարողացել հոսպիտալում նստել՝ իմանալով, որ կարող է վիրավորի օգնություն ցույց տալ: Ասում են՝ հարյուրավորների է օգնել…», - նշում է Հասմիկը:

2016 թ. ապրիլին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Արենն արժանացել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի։ Օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանով «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար» հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

«Արենը երեխաներին էլ էր շատ սիրում, ու ցանկացած բնավորության փոքրիկի հետ լեզու էր գտնում, կարողանում էր յուրաքանչյուրին հարմար խաղ գտնել ու զբաղեցնել։ Երեխաներն էլ միշտ ձգտում էին իրեն: Ասում էր՝ չորս տղա պիտի ունենանք... Մեր՝ փոքրիկ ունենալու մասին լուրն Արենին հասցրել եմ հայտնել վերջին զանգի ժամանակ», - ավելացնում է հերոսի կինը:

Արենն օժտված էր նաև ձեռքի յուրահատուկ շնորհքով. շինարարությունից ու վերանորոգումից մինչև փայտից շախմատի նրբագույն արձանիկների պատրաստում:

Արենի գործընկերը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, որի հետ միասին ակնաբուժություն էին սովորում կլինիկական օրդինատուրայում, նկարագրում է Արենին որպես ծայրաստիճան զուսպ, լուռ, շնորհալի, բարի մարդ, որը միշտ պատրաստ էր օգնել: «Նա քիչ հանդիպող բարի ու խաղաղ մարդկանցից էր, բայց՝ միշտ մտազբաղ ու թախծոտ», - ավելացնում է Լիլիթը:

Ծառայակիցը՝ ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հայկ Մարգարյանը, պատմում է, որ բուժծառայության մայոր Արենը հարգված ընկեր էր ամբողջ զորամասի համար։ Զինվորները առանց վարանելու դիմում էին նրան՝ հաստատ իմանալով, որ ինչ էլ լինի, Արենը մի հնար կգտնի ու կօգնի։ «Երբ ես զորակոչվեցի բանակ, ավարտել էի ԵՊԲՀ ընդամենը 1-ին կուրսը և ոչ մի պրակտիկ միջամտության չէի տիրապետում, բայց արդեն մեկ ամիս հետո Արենի ու բուժկետի մնացած բժիշկների շնորհիվ տիրապետում էի բոլոր անհրաժեշտ հմտություններին։ Մեր մեծ ընկերն էր Արենը, ինձ համար ծառայության մեջ և՛ մեծ եղբայր էր, և՛ լավ ընկեր էր և՛ հարազատ մարդ։ Մի օր ասաց, որ կուրսեցիներիս խնդրեմ առաջին կուրսում անցած դասագրքերն ուղարկեն զորամաս։ Ու երբ հարցրի՝ ինչի համար, պատասխանեց շատ պարզ. «Որ մեկ տարվա սովորածդ չմոռանաս»։

Երբ գրքերս ուղարկեցին, բուժկետի հենց իր սենյակում տեղ հատկացրեց՝ գրքերը դնելու, ու ասաց, որ օրվա մեջ անպայման ժամանակ գտնեմ ու վերընթերցեմ»: Այսպես բոլորիս մասին մտածում էր Արենը», - հիշում է Հայկը՝ այդպես էլ չկարողանալով ընդունել ու համակերպվել ավագ ընկերոջ կորստի հետ:

Հրադադարի հաստատումից 2 ժամ հետո՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 3-ին մոտ (ժամը 1-ին արդեն հրադադարը հաստատված էր, սակայն օդում դեռ պտտվում էին թշնամու ԱԹՍ-ները), Արենը, կյանքը վտանգելով, շտապել էր՝ մարտադաշտից վիրավորներին դուրս բերելու, բայց չարաբաստիկ ԱԹՍ-ն ընդհատեց ռազմական բժշկի կյանքի ուղին:

Անմահ հերոս Արեն Վերդյան… Խոնարհվում ենք…»։

Ավելին

Ուժեղ հեղեղումներ Թաիլանդում եւ Մալայզիայում. զոհերի թիվը հասել է առնվազն 12 մարդու Թբիլիսիում 2 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թ․ նախատեսվող աջակցության նոր ծրագրի վերաբերյալ (տեսանյութ) Մոսկվան պատրաստակամ է երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի ՌԴ նկատմամբ «թշնամական կուրսից»․ Զախարովա Վերին Լարսի անցակետը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է Մեսսիի մոմե արձանը Հայտնի է, թե ովքեր ձմեռային զորակոչին զինծառայությունից կստանան տարկետում 2025-ին առանց մաքսատուրքի հնարավոր կլինի ներմուծել 8, 000 էլեկտրական մեքենա Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ Փաշինյանը կոպտորեն միջամտում է արդարադատությանը. Ավետիք Չալաբյան Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ» Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է Մակրոնը Պրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)