Իսրայելը մտադիր է աշխարհում առաջինը հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը
Իսրայելը մտադիր է աշխարհում առաջինը հաղթահարել կորոնավիրուսային համավարակը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյախուն: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
-Շատ հավանական է, որ Իսրայելը կլինի աշխարհի առաջին երկիրը, որն առաջիկա շաբաթների ընթացքում դուրս կգա կորոնավիրուսային ճգնաժամից, - հայտարարել է Նեթանյախուն:
Նա հույս է հայտնել, որ մինչև հաջորդ շաբաթվա ավարտը, Իսրայելը կսկսի պատվաստել օրական 100.000 մարդու: Միևնույն ժամանակ, առողջապահության նախարարության ներկայացուցչի համաձայն՝ Իսրայելն արդեն իսկ մեկ շնչի հաշվով կորոնավիրուսային պատվաստումների քանակով աշխարհի առաջատար երկիրն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը